slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Պատվիրակության այցը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծրագրի շրջանակներում

2017 թվականի սեպտեմբերի 11-ից 15-ը գործնական այցով Փորձաքննությունների ազգային բյուրո (ՓԱԲ) էին ժամանել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) աջակցությամբ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեագիտական հետախուզության ուսուցումների աջակցման ծրագրի տնօրենի տեղակալի օգնական Մարկ Մոգլը (Deputy Assistant Director for Special Operations International Criminal Investigative Training Assistance Program (ICITAP) U.S. Department of Justice) և Հարավային Տեխասի Հյուսթոնի համալսարանի պրոֆեսոր Աշրաֆ Մոզայանինը:

Այցելության ընթացքում ամերիկացի գործընկերներին  ներկայացվեցին կազմակերպությունում գործող փորձագիտական բաժիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով բաժիններում գործող փորձագիտական տեխնոլոգիաների և տեխնիկական սարք-սարքավորումների հագեցվածությանը, փորձագիտական հետազոտություններ կատարելու ընթացքում կիրառվող մեթոդներին և տեխնոլոգիաներին, ինչպես նաև փորձագետների և փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստման և կատարելագործման ծրագրերին:

Նպատակ ունենեալով բարելավել փորձագիտական եզրակացության որակը, այցելության ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց Փորձաքննությունների ազգային բյուրոյում արդեն իսկ կուտակված փորձին դատափորձաքննությունների համար մեթոդական նյութերի գործնական իրականացման գործում: Ամերիկացի մասնագետները, ընդհանուր առմամբ, դրական գնահատեցին որակի ապահովման բաժնի աշխատանքը և բաժնի կողմից վերջին 5 տարիների ընթացքում իրականացրած աշխատանքը` որակի կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ, ինչպես նաև 2017 թվականից արդեն իսկ սկսած գործընթացը դատափորձագիտական փորձագետների հմտությունները միջլաբորատոր համեմատական փորձարկմանը մասնակցելու գործում:

Այցի շրջանակներում կատարվեցին ուսումնասիրություններ և տեղի ունեցան քննարկումներ որակի ապահովման բաժնում՝ կապված ԻՍՕ 17025 ստանդարտի պահանջներով Կազմակերպության որակի կառավարման համակարգի համապատասխանության հետ: Մասնավորապես ուշադրություն դարձվեց ԻՍՕ 17025 ստանդարտի 4.15 կետի «Ղեկավարության կողմից կատարվող վերլուծությունները» պահանջի կատարմանը, որակի ապահովման բաժնի կողմից ներկայացվեց նախորդ տարվա ղեկավարության վերլուծության ժողովի արձանագրությունը: Քննարկումներ իրականացվեցին կապված ՀՀ-ում որակավորման ստուգման (PT) անցկացման և տրամաչափարկումների իրականացման վերաբերյալ և դրանցից բխող մարտահրավերները:

Մարկ Մոգլը և Աշրաֆ Մոզայանին առաջարկեցին շարունակել առանձին հավատարմագրման աշխատանքները կոնկրետ տեսակի հետազություններ իրականացնելու համար:

Նշելով դատական փորձաքննությունների ոլորտում հավաստագրման մեխանիզմին առնչվող հարցի կարևորությունը, համաձայն որի միայն հավատարմագրված փորձագիտական մեթոդների և զարգացած ընդհանուր չափանիշների առկայության դեպքում հնարավոր է ձեռք բերել հուսալի արդյունքներ, ամերիկացի մասնագետները առաջարկեցին նաև ուշադրություն դարձնել դատական փորձագիտական մեթոդների վավերացման գործընթացին, որոնք արդեն իսկ օգտագործվում են Հայասատանի Հանրապետության Փորձաքննությունների ազգային բյուրոյում իրականացվող հետազոտությունների ընթացքում:

Ընդհանուր առմամբ ամփոփելով արդյունքները ամերիկացի մասնագետները Փորձաքննությունների ազգային բյուրոյին հայտնեցին իրենց գոհունակությունը 12 տարիների ընթացքում իրականացվող INL ծրագրի արդյունքների վերաբերյալ:

28 Դեկտեմբեր 2016

Snow